Կոշի ամրոց

 

Այսօր մայիսի 29-է  մեր դասարանով գնացել էինք Արագածոտնի մարզ՝ Կոշի գյուղ, որը կոչում են նաև  Կոշի ամրոց  կամ Աղջկա բերդ, այն 13-րդ դարի կառույց է: Աայնտեղ է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին:Մենք բարձրացանք այդ կառույցի մոտ, բարձրունքից շատ գեղեցիկ էր երևում ամբողջ գյուղը:Այնտեղ մենք երգեցինք կոմիտասյան երգեր:Հետո երբ իչանք բարձրունքից մի փոքր քաղցաց էինք, օգտվեցին մեր բրդուճներից և շարունակեցինք մեր զբոսանքը Կոշի ամրոցում: հետո որոշեցինք մտնել եկեղեցի  ,բայց եկեղեցու դուռը փակ էր:Մի ծեր պապիկ մոտեցավ մեզ: Մենք նրան ուտելիք տվեցինք և նա Սուրբ Գևորգ եկեղեցու բանալին վստահեց մեզ:Երբ մտանք եկեզեցի մոմ վառեցինք և երգեցինք հայր մերը, աղոթեցինք:Այդ պապիկի անունը  Մկրտիչ էր: Նա մտավ եկեղեցի և  ասաց, որ Սուրբ Գևորգ եկեղեցին նա իր որդու հետ է շինել՝  տուֆով:Հետո մենք շարժվեցինք դեպի Աղցք՝ Արշակունիների դամբարան, այնտեղ երգեցինք Հարսանեկան երգեր, օրինակ՝ՙՙՙՙՙ ՙՙՙ այն վերին գլղաղնձոր երգը և  տարբեր երգեր :Հետո մտանք ինչ որ անծանոթ քարանձավ, իսկ դրանից հետո մենք շարժվեցինք  Ագարակի բրոնզեդարյան հնատեղի:Այնտեղ մենք շատ խաղեր խաղացինք զամոկ,գործնագործ և այլն:Իսկ հետո մենք եկանք մայր դպրոց խաղահրապարակների մոտ խաղալու:

Իմ այս օրը ինձ շատ դուր եկավ: Ես այնքան տպավորված եմ   ուզում եմ շնորհակալություն հայտնեկ ընկեր Հասմիկին և ընկեր Շուշանին, որ մեզ այս օրը լցրեցին ուրախությամբ և վառ տպավորություններով :

 

thumbnail_IMG_8368-30-05-19-10-50.jpg

 

 

thumbnail_IMG_8364-30-05-19-10-50.jpg

 

 

thumbnail_IMG_8367-30-05-19-10-50.jpg

 

 

thumbnail_IMG_8365-30-05-19-10-50.jpg

 

thumbnail_IMG_8366-30-05-19-10-50.jpg

 

thumbnail_IMG_8369-30-05-19-10-50.jpg

thumbnail_IMG_8363-30-05-19-10-50.jpg

Оставьте комментарий